Պատվերների կառավարման ուղեցույց
Պատվերի ստացման մասին տեղեկատվությունը անմիջապես ուղարկվում է Ձեր էլ․ հասցեին, ինչպես նաև ցուցադրվում է Ձեր կառավարման համակարգի «Պատվերներ» բաժնում։
● Պատվերը հաստատելու կամ չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել “Տեսնել ավելին” կոճակը։ Նոր բացված էջի մեջ կտեսնեք պատվերի մանրամասները, հաճախորդի կոնտակտային տվյալները և նախընտրած առաքման տեսակը/հասցեն։ Անհրաժեշտ է անմիջապես Հաստատել պատվերը “Հաստատել” կոճակի միջոցով կամ Չեղարկել այն “Չեղարկել” կոճակին սեղմելու միջոցով։
● Հաստատման մասին տեղեկատվությունը հասանելի կլինի Գնորդին իր անձնական էջում, սակայն անհրաժեշտ է շտապ կապ հաստատել Գնորդի հետ հեռախոսազանգի միջոցով և հաստատել պատվերը՝ ճշտելով և հստակեցնելով բոլոր մանրամասները՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով։ Պատվերը հաստատելուց հետո Դուք չեք կարող այն չեղարկել։ Հաստատելուց հետո չեղարկման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ նամակ ուղարկելով [email protected] էլ հասցեին։
● Պատվերը հաստատելուց հետո անհրաժեշտ է այն պատշաճ կերպով իրականացնել․ այն է ՝ Ձեր նշած ժամկետներում պատրաստել և առաքել հաճախորդին։ Դրանից հետո Ձեզ հորդորում ենք խնդրել հաճախորդին թողնել գնահատական տվյալ ապրանքի էջում Ձեր վարկանիշի ձևավորման նպատակով։ Կայքի կողմից գնորդը ևս կստանա Ձեր ծառայությունը գնահատելու առաջարկ։ Ուշադիր եղեք Ձեր վարկանիշի ձևավորմանը, այն կարևոր դեր է ունենալու Ձեր բրենդի դրական համբավի համար։ Հիշեք, որ գնահատելուց հետո գնորդը չի կարող այն փոփոխության ենթարկել։
● Պատվերի կատարման անհնարին լինելու դեպքում անհրաժեշտ է սեղմել “Չեղարկել” կոճակը և բացված պատուհանի մեջ նշել չեղարկման պատճառը։ Այլ առաջարկ ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հաճախորդի հետ իր նշած կոնտակտով և փորձել այլ նմանատիպ առաջարկ անել, որպեսզի գնորդը ամեն դեպքում դրական փորձ ունենա Ձեր բրենդի հետ առնչվելու արդյունքում։ Պատվերի չեղարկման մասին տեղեկատվությունը գնորդը հնարավորություն ունի տեսնել իր անձնական էջում՝ այնտեղ մուտք գործելու դեպքում։ Սակայն չեղարկման մասին տեղեկատվությունը գնորդին հասցնելու և դրանում վստահ լինելու նպատակով անհրաժեշտ է կապվել հաճախորդի հետ հեռախոսազանգի միջոցով և տեղեկացնել պատվերի կատարման անհնարին լինելու մասին հնարավորինս շտապ։