Առաքման պայմանների ներկայացման ուղեցույց

 

Առաքումը իրականացնում է յուրաքանչյուր գրանցված խանութ՝ սեփական կանոններին համապատասխան։ Կանոնները նախապես ներկայացվում են ձևանմուշի տեսքով, ապա կցվում են ապրանքին։ (Թե ինչպես ձևանմուշը կցել ապրանքին կարող եք կարդալ «Ավելացնել ապրանք» բաժնում։)

 

Առաքման ձևանմուշ ավելացնելու համար անհրաժեշտ է.

 

1. Սեղմել «Ավելացնել ձևանմուշ» կոճակը

 

2. Մուտքագրել ձևանմուշի անվանումը, օրինակ՝ «Զարդեր»

 

3. «Առաքում» մենյուի մեջ նշել առաքման պայմանները «Առաքում», «Էքսպրես առաքում», «Առաքում փոստով» դեպքերի համար։

 

4. Ձևանմուշը անհրաժեշտ է ակտիվացնել նշելով նկարում ցուցադրված դաշտը՝ բոլոր 3 առաքման տեսակների դեպքում, հակառակ դեպքում Դուք չեք կարողանա այն կցել որևէ ապրանքի։

 

«Առաքում» մենյուի մեջ անհրաժեշտ է նշել, թե որ մարզում, որ գնային միջակայքի պատվերների դեպքում, ինչ արժեքով և քանի օրվա ընթացքում եք իրականացնում առաքումը։ «+» կոճակի օգնությամբ կարող եք նոր տողեր ավելացնել՝ տարբեր մարզերի դեպքում պայմաններ մուտքագրելու համար։ Ծառայության բացակայության դեպքում տվյալ տեղեկատվությունը չեք լրացնում։ Առաքման պայմանները գնորդներին հասանելի են Ձեր բոլոր ապրանքների էջերում և համապատասխանաբար մասնակցում են զամբյուղում պատվերի արժեքի ավտոմատ հաշվարկին։ Տվյալ առաքման տեսակը անհրաժեշտ է ակտիվացնել նշելով նկարում ցուցադրված դաշտը, հակառակ դեպքում Դուք չեք կարողանա այն կցել որևէ ապրանքի։

 

«Էքսպրես առաքում» մենյուի մեջ անհրաժեշտ է նշել, թե որ մարզում, որ գնային միջակայքի պատվերների դեպքում ինչ արժեքով եք իրականացնում առաքումը՝ 1 օրվա ընթացքում, եթե տրամադրում եք նման ծառայություն։ «+» կոճակի օգնությամբ կարող եք նոր տողեր ավելացնել՝ տարբեր մարզերի դեպքում պայմաններ մուտքագրելու համար։ Ծառայության բացակայության դեպքում տվյալ տեղեկատվությունը չեք լրացնում։ Առաքման պայմանները գնորդներին հասանելի են Ձեր բոլոր ապրանքների էջերում և համապատասխանաբար մասնակցում են զամբյուղում պատվերի արժեքի ավտոմատ հաշվարկին։ Տվյալ առաքման տեսակը անհրաժեշտ է ակտիվացնել նշելով նկարում ցուցադրված դաշտը, հակառակ դեպքում Դուք չեք կարողանա այն կցել որևէ ապրանքի։

 

«Առաքում փոստով» մենյուի մեջ անհրաժեշտ է նշել թե որ մարզում, որ գնային միջակայքի պատվերների դեպքում ինչ արժեքով և քանի օրում եք իրականացնում առաքումը։ Այստեղ պետք է հաշվի առնել Փոստային ծառայության արժեքը տվյալ տիպի/քաշի/ծավալի ապրանքների դեպքում։ Փոստային հաշվիչով հաշվարկներ անելու համար տեղեկատվություն կարող եք գտնել այս հղումով։ «+» կոճակի օգնությամբ կարող եք նոր տողեր ավելացնել՝ տարբեր մարզերի դեպքում պայմաններ մուտքագրելու համար։ Ծառայության բացակայության դեպքում տվյալ տեղեկատվությունը չեք լրացնում։ Առաքման պայմանները հասանելի են գնորդներին Ձեր բոլոր ապրանքների էջերում և համապատասխանաբար մասնակցում են զամբյուղում պատվերի արժեքի ավտոմատ հաշվարկին։ Տվյալ առաքման տեսակը անհրաժեշտ է ակտիվացնել նշելով նկարում ցուցադրված դաշտը, հակառակ դեպքում Դուք չեք կարողանա այն կցել որևէ ապրանքի։

 

 

Առաքման հետ կապված բոլոր հնարավոր կոնֆլիկտները դուրս են կայքի պատասխանատվության շրջանակից և լուծվում են բացառապես գնորդի և վաճառողի միջև։