Ետ վերադարձի և փոխանակման պայմանների ներկայացման ուղեցույց 

 

Musa.am-ը հարթակ է, որտեղ Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչները ունեն իրենց սեփական խանութները։ Եվ, հետևապես, յուրաքանչյուր խանութ ներկայացնում է սեփական կանոնները։  Այս բաժնում անհրաժեշտ է ներկայացնել Ձեր խանութի մոտեցումը գնված ապրանքների ետ վերադարձի և փոխանակման հետ կապված։ Այն տեսանելի կլինի Ձեր խանութի և Ձեր ունեցած ապրանքների էջեր այցելելիս։

 

Մենք խորհուրդ ենք տալիս պարտադիր ներդնել ետ վերադարձի հնարավորություն, քանի որ դա կբարձրացնի Ձեր բրենդի հանդեպ ունեցած վստահությունը և դրական ազդեցություն կունենա Ձեր վարկանիշի վրա, ինչպես նաև թույլ կտա խուսափել հնարավոր թյուրիմացություններից ու կոնֆլիկտներից։

 

Ետ վերադարձի կամ փոխանակման պայմանները ներկայացնելու համար անհրաժեշտ է 

 

1․ Մուտք գործել Ձեր կառավարման վահանակ

 

2․ Այցելել Ետ վերադարձ և փոխանակում մենյու

 

3․ Մուտքագրել պայմանների տեքստը

 

4․ Սեղմել "Պահպանել" կոճակը։

 

Ետ վերադարձի կամ փոխանակման  հետ կապված բոլոր հնարավոր կոնֆլիկտները դուրս են կայքի պատասխանատվության շրջանակից և լուծվում են բացառապես գնորդի և վաճառողի միջև։