Օնլայն խանութ գրանցելու պահանջներ

 

www.musa.am կայքում Դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական օնլայն խանութը։ Նշենք, որ կայքի կոնտենտը ամբողջովին վերահսկվում է։ Դա նշանակում է, որ Ձեր կողմից մուտքագրված ցանկացած տեղեկատվոթյուն ստուգվում է մեր մոդերատորների կողմից և ապա նոր հաստատվում։ Խանութի հաստատման համար անհրաժեշտ է  համապատասխանել կայքի պահանջներին։

Ձեր խանութը պետք է ունենա լրացված հետևյալ նախնական տեղեկատվությունը՝ մեր կողմից հաստատվելու համար․

 

1. Խանութի անուն - ինչպես հայտնի եք այլ հարթակներում Ձեր հաճախորդների շրջանակում

 

2. Կարգախոս - Ձեր բրենդի կարգախոսը կամ կարճ հաղորդագրություն, որը կգրավի հաճախորդին այցելել Ձեր խանութ։

 

3. Լոգո/Տարբերանշան - որով Դուք հստակ ձևով իդենտիֆիկացվում եք որպես առանձին բրենդ, չեք խախտում որևէ երրորդ անձի հեղինակային իրավունքները և չեք կրկնօրինակել համացանցից որևէ նկար։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ավատարի փոխարեն ՉԻ ԿԱՐՈՂ լինել որևէ լուսանկար, նույնիսկ Ձեր տեսականուն պատկանող։

 

4. Ետնանկար - նշված չափերի /1350x300 պիքսել/ նկար, որը տեսնելով հաճախորդը ընդհանուր պատկերացում կկազմի Ձեր գործունեության մասին։

 

5. Անձնական էջի տվյալները

 

6. Առաքման պայմաններ, եթե առաջարկում եք առաքում։ Եթե ոչ՝ Ձեր խանութում ավտոմատ կերպով կգործի ինքնառաքման տարբերակը։ Սա նշանակում է, որ հաճախորդը ինքն է մոտենալու և վերցնելու իր պատվերը՝ անձնական էջում Ձեր նշած հասցեից, որը արտացոլվում է Ձեր բոլոր ապրանքների էջերում։ Ինքնառաքումը անվճար է։

 

7. Խանութում ներկայացված առնվազն 10+ ապրանքատեսականի։

 

Այս պայմանների բավարարման դեպքում Ձեր խանութը կհաստատվի և հասանելի կլինի գնորդների համար։ Կայքում խանութ ունենալը ԱՆՎՃԱՐ է։

 

Հաստատումից հետո Ձեր խանութը հասանելի կլինի հանրության համար և Դուք կկարողանաք ընդունել օնլայն պատվերներ Ձեր հաճախորդների կողմից։ Դուք կկարողանաք ավելացնել ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ տեսականի, օգտվել այլ հնարավորություններից և Ձեզանից է կախված թե Ձեր խանութը որքան գրավիչ և հաջողակ կլինի։