Խանութի գրանցման ուղեցույց
Հարգելի ստեղծագործող, կայքում օնյայն խանութ բացելու գործընթացը մաքսիմալ պարզեցված է Ձեզ համար։ Ձեր սեփական օնլայն խանութը մեր հարթակում ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
1. Գլխավոր էջի վերին մասում սեղմել «Գրանցվել որպես վաճառող» հղման վրա
2. Մուտքագրել էլ․ հասցե, գաղտնաբառ և հաստատել գաղտնաբառը։ Գաղտնաբառը պետք է լինի լատինատառ, կազմված լինի նվազագույնը 6 սիմվոլից։ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «գրանցվել» կոճակը։ Դուք կկարողանաք փոխել գաղտնաբառը գրանցումից հետո ցանկացած պահի՝ “Անձնական Էջ” մենյուից։
3. Ստուգել էլ․ փոստը, որին ուղարկվել է խանութի ակտիվացման հղումը։ Անցնել ակտիվացման հղումով, որը կբերի հետևյալ էջ: Մուտքագրել էլ․ հասցեն և գաղտնաբառը և մուտք լինել համակարգ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ հնարավոր է նամակը հայտնված լինի «Spam» բաժնում։
4. Դուք կհայտնվեք Ձեր խանութի կառավարման վահանակի էջում։
Խանութ։ 4 քայլ և Ձեր խանութը պատրաստ է՝
1. Գրե՛ք Ձեր բրենդի անունը։
2. Գրե՛ք Ձեր բրենդի կարգախոսը։ Առավելագույն սիմվոլների քանակը 80 է։
3. Ավելացրե՛ք լոգո: Ցանկալի է թափանցիկ կամ սպիտակ ֆոնը։
4. Ավելացրե՛ք 1500x300 px չափի ետնանկար։ Այն պետք է թույլ տա ընդհանուր պատկերացում կազմել Ձեր խանութի գործունեության մասին։
Անձնական էջ
Հարկավոր է լրացնել տվյալ ինֆորմացիան, որը անհրաժեշտ է Ձեզ հետ կապ հաստատելու համար։ Տվյալ ինֆորմացիան չի հրապարակվում որևէ տեղ, բացառությամբ հեռախոսահամարների և հասցեների, որոնք ցուցադրվում են Ձեր ապրանքների էջերում՝ գնորդներին Ձեզ հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Նշեք այն հասցեն, որտեղ ներկայացված է Ձեր տեսականին կամ որտեղ հաճախորդները կարող են մոտենալ և վերցնել պատվերը ինքնառաքման դեպքում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ առանց վերոնշյալ կետերի պատշաճ կերպով լրացման՝ Ձեր խանութը ՉԻ հաստատվի։
Հաջորդ քայլը ապրանքների ավելացումն է։ Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 10+ ապրանք խանութում, որպեսզի այն հաստատվի և հասանելի դառնա հանրության համար։