Musa.am կայքում գնումներ կատարելու մեխանիզմը գործում է նույն կերպ ինչպես այլ օնլայն խանութներում է։ Տարբերությունը կայանում է նրանում, որ գնումը կատարում եք ոչ թե Musa.am կայքից, այլ գրանցված խանութներից։

 

Ապրանքի կամ պատվերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք կապվել տվյալ խանութի հետ՝ ապրանքի էջերում հասանելի հեռախոսահամարով։

 

Մինչև պատվեր ձևակերպելը

 

  • ● Գրանցվեք որպես գնորդ։ Դա արագ է և անվճար։ Գրանցվելու համար այցելեք այս հղումով։ Դուք կարող եք պատվեր ձևակերպել նաև առանց գրանցվելու՝ որպես հյուր։ Այդ դեպքում համակարգը Ձեզ համար ավտոմատ հաշիվ կբացի, որը կարող եք ակտիվացնել Ձեր նշած էլ հասցեին եկած հղումով, այլապես Ձեր հաշիվը չի ակտիվանա։ Համակարգ մուտք գործելու արդյունքում Դուք կկարողանաք տեղեկանալ Ձեր պատվերի կարգավիճակի մասին, տեսնել թե որ փուլում է այն գտնվում, ինչպես նաև մասնակցել խաղարկություններին, ստեղծել ցանկալի նվերների ցանկ - wishlist ինչպես նաև կունենաք այլ առավելություններ։

  •  

  • ● Ուսումնասիրեք տվյալ խանութի առաքման և ետ վերադարձի ու փոխանակման քաղաքականությունները՝ այցելելով տվյալ խանութի/ապրանքի էջ։

  •  

  • ● Հաշվի առեք, որ եթե Դուք պատվիրում եք ոչ առկա ապրանք, ապա որոշակի ժամանակ պետք է նախատեսեք ոչ միայն առաքման համար այլ նաև պատվերի պատրաստման համար, որը նշված է տվյալ ապրանքի էջում։

  •  

  • ● Բավարար տեղեկատվություն չգտնելու դեպքում կարող եք կապ հաստատել վաճառողի հետ զանգահարելով ապրանքի էջում նշված հեռախոսահամարով։ Վաճառողը Ձեզ կօգնի հասկանալ արդյոք

    •  

                ● Հնարավո՞ր է տվյալ ապրանքը պատվիրել այլ գույնի, չափի, ձևի կամ այլ պարամետրի

    •  

    •           ● Հնարավո՞ր է ստանալ արագ առաքում Ձեր ուզած հասցեով

    •  

    •           ● Ե՞րբ կարող եք սպասել առաքանին