Խնդրում ենք հիշել, որ կայքում ներկայացվող ցանկացած խանութ ունի սեփական առաքման պայմանները։ Այդ պայմաններին կարող եք ծանոթանալ այն ապրանքի էջում, որը ցանկանում եք պատվիրել։ Կայքը հնարավորություն է ընձեռում առաջարկել առաքման հետևյալ տեսակները

 

  • Առաքում - վճարովի կամ անվճար ծառայություն է՝ կախված խանութից, որի արժեքը, օրերի քանակը որոշում է վաճառողը։ Այստեղ վաճառողը ներկայացնում է, թե որ մարզերում է իրականացնում առաքումը և ինչ պայմաններով։ Պատվերը գրանցելիս Դուք նշում եք այն հասցեն, ոտեղ ուզում եք ստանալ առաքանին, ապա կարող եք տեսնել արդյոք տվյալ խանութը ունի տվյալ հասցեում առաքում և ինչ պայմաններով է առաջարկում առաքումը։ Առաքման պայմանների հարմարավետության դեպքում կարող եք գրանցել պատվերը։ Եթե տվյալ հասցեով առաքում նշված չէ ապա կամ կարող եք պատվիրել ինքնառաքման տարբերակով և տվյալ խանութի գործունեության հասցեից ինքնուրույն վերցնել պատվերը, կամ կապվել վաճառողի հետ և ճշտել այլ հնարավոր տարբերակների առկայությունը։

 

  • Էքսպրես առաքում - այս բաժնում ներկայացված է, թե տվյալ խանութը ինչ արժեքով և որ մարզեր է պատրաստ առաքել պատվերը 24 ժամվա ընթացքում:

 

  • Փոստային առաքում - այս բաժնում վաճառողը նշում է տվյալ ապրանքը փոստով առաքելու արժեքն ու ժամկետները։

 

  • Ինքնառաքում - նշանակում է Դուք վերցնելու եք պատվերը խանութի գործունեության հասցեից, որը նշված է խանութի բոլոր ապրանքների էջերում։ Ինքնառաքումը անվճար է և առկա է անկախ նրանից թե տվյալ խանութը առաքման այլ տարբերակներ առաջարկում է թե ոչ։