Musa.am կայքում ներկայացված յուրաքանչյուր ապրանք ստեղծված է ձեռագործ գործունեությամբ զբաղվող որևէ անձի կամ խանութի կողմից, ով անձամբ զբաղվում է իր պատվերներով։ Եթե Դուք ունեք հարցեր Ձեզ հետաքրքրող կամ արդեն գնված ապրանքի մասին, Դուք պետք է ուղղակիորեն կապվեք տվյալ խանութի հետ, ով ներկայացնում է այդ ապրանքը։ Եթե վաճառողը նշել է կոնտակտային տվյալներ, դրանք հասանելի են իր ներկայացրած ցանկացած ապրանքի էջում։

 

Վաճառողը Ձեզ կարող է օգնել հետևյալ հարցերում․

 

  • ● Ապրանքի մանրամասներ ։ Չափ, ձև, գույն, նյութ և այլն

  •  

  • ● Առաքում։ Ինչ ժամկետներում և ինչ պայմաններով  կառաքվի տվյալ ապրանքը այդ խանութի կողմից։ Ամեն խանութ ունի իր սեփական առաքման պայմանները, ինչը առկայության դեպքում հասանելի է տվյալ խանութի էջում։

  •  

  • ● Ետ վերադարձի և փոխանակման պայմաններ։ Յուրաքանչյուր խանութ ունի ետ վերադարձի և փոխանակման սեփական քաղաքականությունը, ինչը առկայության դեպքում հասանելի է տվյալ խանութի էջում։

  •  

  • ● Անհատականացված պատվերներ։ Եթե ցանկանում եք ապրանքը պատվիրել որոշակի փոփոխություններով՝ սեփական նախընտրություններից ելնելով։

  •  

  • Այլ դեպքեր։ Եթե Դուք չեք ստացել Ձեր պատվերը կամ այն չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը։

  •