Բլոգում նյութի հրապարակման ուղեցույց

 

●“Storytelling” հասկացությունը համարվում է ժամանակակից մարքեթինգային ամենահզոր և թրենդային գործիքներից մեկը։ Երբ Դուք պատմում եք Ձեր մասին հետաքրքիր պատմություններ՝ միանշանակ ձևավորում եք վստահություն և դրական տպավորվածություն Ձեր թիրախային լսարանի մոտ։

 

● Այս ամենը հաշվի առնելով մենք Ձեզ համար ունենք հաճելի նորություն։ Իմ Բլոգը բաժնից Դուք հնարավորություն ունեք կայքի բլոգում տեղադրելու Ձեր սեփական նյութը ԱՆՎՃԱՐ։ Այն կարող է լինել բրենդի ստեղծման պատմության, նոր հավաքածույի թողարկման, սպասվող միջոցառման, մաստեր կլասի և այլ թեմաներով ցանկացած հետաքրքիր նյութ։ Դուք ամբողջությամբ կառավարում եք Ձեր նյութերը՝ կարող եք փոփոխել կամ ջնջել ավելացնելուց հետո։ Կոնտենտը կստուգվի մեր աշխատակիցների կողմից, որից հետո կամ կհաստատվի կամ առաջարկ կարվի ինչպես փոփոխել՝ հաստատել կարողանալու համար։

 

● Նյութը ստեղծելու համար անհրաժեշտ է

 

1․ Մուտք գործել Ձեր անձնական էջ

 

2․ Այցելել Բլոգ բաժին Ձեր կառավարման համակարգիցշ

 

3․ Սեղմել "Ավելացնել նյութ" կոճակը

 

4․ Լրացնել *-ով ընդգծված դաշտերը։

 

Դուք հնարավորություն ունեք տեղադրել նկարներ, տեսանյութերի հղումներ YouTube կայքից, մշակել տեքստը Ձեր ցանկացած դիզայնով, կառավարել նկարների դիրքը, չափերը։

 

● ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ խորհուրդ ենք տալիս խուսափել սիմվոլներից, այլ կայքերից պատճենահանված էմոջիներից, քանի որ դրա արդյունքում հնարավոր է կորցնեք Ձեր նյութը։ Նման իրաիճակից խուսափելու նպատակով նյութը հրապարակելուց առաջ խորհուրդ ենք տալիս այն որևէ այլ տեղում արխիվացնել՝ հնարավոր խնդիրների դեպքում Ձեր աշխատանքը չկորցնելու համար։

 

● Ձեր նյութը պետք է ունենա վերնագիր, առնվազն մեկ որակյալ նկար, տեքստային բովանդակություն, պատկանի այն բաժնին որի շուրջ կառուցված է Ձեր խանութը և իրենից հետաքրքրական բովանդակություն ներկայացնի։

 

● Բլոգի նյութի վերահսկվում է կայքի ադմինիստրացիայի կողմից և կարող է չհաստատվել կայքի կանոններին չհամապատասխանելու դեպքում, ինչի մասին Դուք կստանաք հաղորդագրություն նյութի վրա հայտնված մեկնաբանության իկոնի տեսքով։ Սեղմելով տվյալ իկոնի վրա Դուք կարող եք տեսնել չհաստատման պատճառը, կատարել փոփոխություն և վերստին ավելացնել նյութը։ Պատշաճ կերպով կատարված փոփոխությունից հետո Ձեր նյութը կհաստատվի և տեսանելի կլինի թե՛ առանձին Ձեր խանութի էջի Բլոգ բաժնում, թե՛ ընդհանուր կայքի Բլոգ բաժնում։ Դուք ունեք նաև “Չցուցադրել կայքում” տարբերակի հնարավորություն։ Այն ստեղծված է Ձեր կատարած, բայց չավարտած աշխատանքը պահպանելու համար՝ մինչև այն կվերածեք վերջնական նյութի և այն պատրաստ կլինի հրապարակման։

 

● Խորհուրդ ենք տալիս նյութը չծանրաբեռնել երկար տեքստերով, այն պահել ինֆորմատիվ, բայց միևնույն ժամանակ համեմել գեղեցիկ և ակնահաճո բարձրորակ նկարներով, որպեսզի մարդկանց գրավի, հետաքրքրի և տարածվի տարբեր հարթակներում։

 

● Ամբողջական նյութի պատրաստ լինելուն պես անհրաժեշտ է Նյութի կարգավիճակը դարձնել “Ցուցադրել կայքում” և սեղմել “Ավելացնել” կոճակը։ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր նյութը կամ կհաստատվի կամ կստանաք անհրաժեշտ փոփոխությունների մասին տեղեկատվություն։

 

● Դուք կարող եք ավելացնել անսահմանափակ թվով նյութեր Ձեր բլոգում։ Այս գործիքը Ձեզ հնարավորություն կընձեռի բարձրացնել Ձեր բրենդի ճանաչելիությունը հաճախորդների շրջանակում և կերտել բարի համբավ երկարաժամկետ կտրվածքով։ Բլոգյի նյութի դիտումների մեծ քանակը հետագայում դրական ազդեցություն կունենա Ձեր վարկանիշի վրա։

 

● Նյութի հրապարակումից հետո դրա տարածումը սոց․ ցանցերում մեծապես խրախուսվում է։