Խանութում ապրանքի ավելացման ուղեցույց
Խանութ մենյուի մեջ գտնվում է Ձեր ապրանքները ավելացնելու, փոփոխելու, հեռացնելու, պասիվացնելու, ֆիլտրելու և այլ գործողություններ անելու համար նախատեսված վահանակը։
Ապրանք ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել “Ավելացնել ապրանք” կոճակը։ Մենք խորհուրդ ենք տալիս լրացնել առավելագույն տեղեկատվություն Ձեր ապրանքի մասին, ինչի միջոցով մենք կկարողանանք հոգ տանել, որ Ձեր էջը և ապրանքը առավելագույնս տեսանելի դառնան ինչպես մեր կայքում, այնպես էլ որոնողական համակարգերում: Դուք կկարողանաք փոփոխել ցանկացած տվյալ ցանկացած պահի:
Հետևյալ քայլերը կատարելուց հետո Ձեր ապրանքը կլինի պատրաստ հաստատման համար։ Յուրաքանչյուր տողի ձախակողմյան հատվածում գրված են հուշումներ՝ ինչպես ավելացնել ինֆորմացիան, ինչի համար և որտեղ է այն երևալու։
● Ընտրել 1-2 գլխավոր նկար։ Նկարների ստանդարտներին կարող եք ծանոթանալ https://www.musa.am/support/view/PhotoRequirements հղումով։ Գնորդը կտեսնի այս նկար/ները որոնման արդյունքում՝ մինչև տվյալ ապրանքի էջ մտնելը։ Խորհուրդ ենք տալիս ավելացնել 2 գլխավոր գեղեցիկ նկար՝ գնորդին Ձեր ապրանքի էջ ներգրավելու համար։ 1 Գլխավոր նկար ավելացնելը պարտադիր է։
● Ընտրել 1-5 երկրորդային նկարներ։ Գնորդը կտեսնի այս (1-5) նկար/ները ապրանքի էջում: Խորհուրդ ենք տալիս ավելացնել մի քանի երկրորդային նկարներ՝ տարբեր դիրքերից՝ ավելի գրավիչ և հասկանալի տեսք ունենալու համար։ Առաջին նկարը ավտոմատ կերպով կհայտնվի երկրորդ գլխավոր նկարի տեղում եթե Դուք ունեք 1 գլխավոր նկար տվյալ ապրանքի համար։ Երկրորդային նկարները պարտադիր չեն։
● Ապրանքի անվանում։ Աշխատանքի վերնագիրը պետք է հստակ պատկերացում ստեղծի դրա մասին ինչպես նաև հետաքրքրություն առաջացնի հաճախորդի համար։ Այն չպետք է պարունակի կողմնակի տեղեկատվություն՝ օր․ ակցիա, զեղչ և այլն։ Վերնագիրը պարտադիր դաշտ է։
● Ապրանքի կոդ։ Այս կոդը Ձեր ապրանքի հեշտ իդենտիկիկացման համար է նախատեսված։ Այն չի կարող կրկնվել, ուշադիր եղեք, որպեսզի այն չկրկնվի տարբեր ապրանքների մեջ, որպեսզի շփոթության պատճառ չդառնա։ Կոդը կարող է բաղկացած լինել թվային և տառային սիմվոլներից։ Կոդը պարտադիր դաշտ չէ։
● Ոլորտը։ Նշեք Ձեր ապրանքի ոլորտը, ինչը կօգնի որ Ձեր ապրանքը երևա ավելի շատ ֆիլտրներում և հենց այս ոլորտի ապրանք փնտրողների մոտ ցուցադրվի։ Եթե Ձեր ոլորտը չկա ցանկում, խնդրում ենք կապվել մեզ հետ ուղարկելով նամակ [email protected] հասցեին, կամ կայքի հետադարձ կապ բաժնի միջոցով։ Ոլորտը չնշելու դեպքում Ձեր ապրանքը կունենա ավելի քիչ տեսանելիություն կայքում, որոնման արդյունքներում, քան նշելու դեպքում։
● Ենթաոլորտը։ Նշեք Ձեր ապրանքի ենթաոլորտը, ինչը կօգնի որ Ձեր ապրանքը երևա ավելի շատ ֆիլտրներում և հենց այս ենթաոլորտի ապրանք փնտրողների մոտ ցուցադրվի։ Եթե Ձեր ենթաոլորտը չկա ցանկում, խնդրում ենք կապվել մեզ հետ ուղարկելով նամակ [email protected] հասցեին, կամ կայքի Հետադարձ Կապ բաժնի միջոցով։ Ենթալորտը չնշելու դեպքում Ձեր ապրանքը կունենա ավելի քիչ տեսանելիություն կայքում, որոնման արդյունքներում, քան նշելու դեպքում։
● Նյութի տեսակը։ Ավելացրեք տվյալ ապրանքի նյութ/երի տեսակը, ինչը կօգնի որ Ձեր ապրանքը երևա ավելի շատ ֆիլտրներում և հենց այս նյութ/երով պատրաստված ապրանք փնտրողների մոտ ցուցադրվի։ Եթե Ձեր նյութը չկա ցանկում, խնդրում ենք կապվել մեզ հետ ուղարկելով նամակ [email protected] հասցեին, կամ կայքի հետադարձ կապ բաժնի միջոցով։ Նյութ/երի տեսակը չնշելու դեպքում Ձեր ապրանքը կունենա ավելի քիչ տեսանելիություն կայքում, որոնման արդյունքներում, քան նշելու դեպքում։
● Գույնը։ Նշեք ապրանքի գույնը/գույները․ Սա հնարավորություն կտա գտնել տվյալ ապրանքը տվյալ գույնով որոնումների ժամանակ։ Գույն/երը չնշելու դեպքում Ձեր ապրանքը կունենա ավելի քիչ տեսանելիություն կայքում, որոնման արդյունքներում, քան նշելու դեպքում։
● Իրադարձությունը։ Այստեղ կարող եք նշել այն իրադարձությունը, որի համար նախատեսված է տվյալ ապրանքը, օրինակ եթե ներկայացնում է հարսանեկան դիզայն, կարող եք նշել “Հարսանիք” դաշտը։ Տվյալ դաշտը պարտադիր չէ։
● Ապրանքի կատեգորիա։ Եթե տվյալ ապրանքը Դուք պատրաստելու եք նվերային պատշաճ փաթեթավորմամբ, ապա նշեք "նվերի համար", և այն կհայտնվի համապատասխան ֆիլտրում։ Այդ դեպքում փաթեթավորված տեսքը ևս նկարների մեջ ցանկալի է տեղադրեք։ Եթե ապրանքը յուրահատուկ է, պատրաստված է մեկ օրինակից, և/կամ գործում է հատուկ առաջարկ/զեղչ, ապա նշեք “Հատուկ առաջարկ”, և այն կհայտնվի համապատասխան մենյուի մեջ։ Եթե նկարի մեջ ներկայացված է օրինակ զարդերի հավաքածու և ներառում է մեկից ավելի ապրանք, ապա նշեք “Հավաքածու” և այն կհայտնվի համապատասխան ֆիլտրերում։ Տոներին ընդառաջ մենք ունենում ենք ԹԵՄԱՏԻԿ ՕՆԼԱՅՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ, ինչպես օրինակ ամանորյա տոնավաճառը, սիրո տոների առիթով կազմակերպված տոնավաճառը։ Դա իրենից ներկայացնում է հատուկ դիզայնով առանձնացված էջ կայքում, որի համար իրականացվում է հատուկ մարքեթինգային արշավ և ապահովվում է մեծ տեսանելիություն։ Դուք ևս կարող եք դառնալ այդ տոնի մասնակիցը՝ նշելով համապատասխան դաշտը, օրինակ “Սիրո տոներ”, եթե տվյալ ապրանքը համապատասխանում է տվյալ թեմային։Եթե որևէ փաստ չհամապատասխանի իրականությանը՝ մեր կողմից տվյալ ապրանքը չի հաստատվի և չի երևա կայքում։
● Կարգավիճակը կայքում։ Կարող եք նշել "չցուցադրել կայքում" և ստեղծել “սևագիր” (եթե օրինակ ցանկանում եք գնալ և ավելացնել առաքման ձևանմուշ և վերադառնալ) և տեղեկատվությունը կպահպանվի Ձեր էջում, սակայն գնորդների համար հասանելի չի լինի։ Այնուհետև կարող եք փոփոխել և տեսանելի դարձնել այն բոլորի համար։
● Նկարագրություն։ Հիշե՛ք, որ օնլայն գնումների ժամանակ հաջողակ վաճառքի առաջին գրավականը ճիշտ ընտրված, գրավիչ և որակյալ նկարներն են, իսկ երկրորդը այն պատմությունը, որը դուք նվիրում եք հաճախորդին։ Սա այն վայրն է որտեղ Դուք հնարավորություն ունեք համոզել գնորդն պատվիրել հենց Ձեր խանութից։ ՆԵրկայացրեք այն արժեքը, որ կփոխանցեք Ձեր գնորդներին և Ձեր մրցակցային առավելությունները։ Գրեք այն ամենը ինչ հետաքրքրում է գնորդին գնման որոշում կայացնելու համար։ Նկարագրությունը պարտադիր դաշտ է։
● Խնամք։ Ձեռագործի յուրահատկություններից մեկը այն է, որ ստեղծված արդյունքները հաճախ պահանջում են վերաբերմունք։ Եթե ապրանքը պահաջում է հատուկ խնամք, օրինակ հատուկ պայմաններում լվանալ և այլն, լրացրեք այս դաշտում։
● Չափեր։ Նշեք ապրանքի չափերը, որպեսզի գնորդը հստակ պատկերացում կազմի ապրանքի մասին և հետագայում չափերի հետ կապված կոնֆլիկտներ չառաջանան։
● Ում համար է։ Նշեք տվյալ ապրանքի թիրախային խումբը ում համար այն նախատեսված է։ Սա կօգնի Ձեր իրական թիրախին գտնել Ձեզ։
● Կարգավիճակը։ Դուք կարող եք ապրանքին տալ հետևյալ տեսակավորումը։
○ “Առկա է” - Ապրանքը ամբողջովին պատրաստ է և ենթակա է վաճառքի։ Խնդրում ենք լինել ուշադիր կարգավիճակի հանդեպ և առկա նշված ապրանքները ժամանակ առ ժամանակ վերանայել և, անհրաժեշտության դեպքում փոփոխել՝ հնարավոր տհաճ իրավիճակներից խուսափելու նպատակով։
○ “Պատվերով է” - կարող եք պատրաստել ամբողջովին նույն ապրանքից՝ որոշակի ժամանակահատվածում։
○ “Օրինակի համար է” - Կարող եք պատրաստել նմանատիպ ապրանք, բայց ամբողջությամբ նույնը ստանալ չեք կարող։ Եթե ապրանքը առկա լինելուց հետո վաճառվում է և այն կրկնել չեք կարող, անհրաժեշտ է դարձնել կարգավիճակը “Օրինակի համար”, իսկ եթե կարող եք այն կրկնել ապա նշեք “պատվերով” և առաջացած դաշտում նշեք օրերի քանակը որի ընթացքում կպատրաստեք տվյալ ապրանքը՝ պատվերի դեպքում։
●Պատրաստման օրերի քանակ։ Այս դաշտը հասանելի է միայն “Պատվերով” կարգավիճակի դեպքում։ Նշեք ապրանքի պատրաստման օրերի քանակը, որպեսզի գնորդը տեղեկացված լինի, թե քանի օրվա ընթացքում կստանա իր պատվերը։
● Բանալի բառեր։ Մուտքագրեք բանալի բառեր, որոնցով ցանկանում եք որոնման արդյունքում գտնեն Ձեզ և Ձեր ապրանքը։ Այս բառերով իրականացվում է ոչ միայն կայքի ներսում որոնումը, այլ նաև Ձեր խանութի առաջխաղացումը որոնողական համակարգերում։ Խորհուրդ ենք տալիս նշել հնարավորինս շատ թիրախային բանալի բառեր, որոնք համապատասխանում են Ձեր բրենդին և տվյալ ապրանքին՝ տարբեր լեզուներով, նույնիսկ ոչ գրական տեքստով։ Այս բառերը ոչ մի տեղ հասանելի չեն։
● Առաքման պայմաններ։ Ընտրեք “Առաքում” բաժնից առանձին ավելացված համապատասխան ձևանմուշը, որի պայմաններով կառաքեք տվյալ ապրանքը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ նախ և առաջ պետք է ավելացնեք ձևանմուշ ապա կցեք այն ապրանքին, այլապես ապրանքը կայքում տեսանելի չի լինի և չի հաստատվի մեր կողմից եթե Դուք ունեք առաքում։ Խոսքը չի վերաբերում “ինքնառաքում” տարբերակին։ Առաքման ձևանմուշ ավելացնելու մանրամասն ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.musa.am/support/view/delivery։
● Գին։ Գրեք շուկայում արդի գին նմանատիպ ապրանքների համար։ Գնորդների շահերի պաշտպանության համար՝ նշեք ոչ ավելի բարձր գին քան նշված է այլ առցանց հարթակներում, եթե այդպիսին կա։
● Զեղչ։ Եթե ցանկանում եք շտապ վաճառել Ձեր ապրանքը և հայտնվել կայքի գլխավոր էջի հատուկ բաժնում, կիրառեք այս գործիքը՝ սահմանելով Ձեր նախընտրած զեղչի չափը։
● Ամենավերջում սեղմեք “Ավելացնել” կոճակը և տվյալ ապրանքը կհայտնվի մեր հաստատման հատուկ վահանակում։ Կայքի կանոններին համապատասխանելու դեպքում տվյալ ապրանքը կհաստատվի, իսկ հակառակ դեպքում դուք կստանաք հաղորդագրություն տվյալ ապրանքի վրա 18 հայտնված մեկնաբանույթան իկոնի տեսքով Ձեր վահանկում։ Սեղմելով տվյալ իկոնի վրա դուք կտեսնեք չեղարկման պատճառը և առաջարկվող անհրաժեշտ փոփոխությունները՝ այն հաստատել կարողանալու համար։ Տվյալ փոփոխությունները պատշաճ կերպով կատարելուց հետո Ձեր ապրանքը կհաստատվի և տեսանելի կդառնա գնորդների համար։
Ձեր նախնական խանութը կհաստատվի 10 ապրանք ունենալուն պես։