Նկարների հանդեպ ներկայացվող պահանջներ
Եթե ավելացրել եք ապրանք և նկատել եք, որ այն չի ավելացել/հաստատվել, ապա ամենայն հավանականությամբ առկա է վերբեռնված նկար/ների հետ կապված խնդիր։
1. Ինչը կարող է տեղ գտնել նկարների վրա և ինչը չի կարող
Բոլոր նկարների վրա, որոնք ներբեռնվում են musa.am կայք՝
A. Կարող է ներկա լինել միայն հետևյալ տեղեկատվությունը
a. Տվյալ խանութի լոգո/ապրանքային նշանը, այնպես որ վերջինս չխանգարի ընկալել ապրանքը ամբողջական տեսքով կամ առանձին դետալներով
b. Տվյալ խանութի անվանումը, այնպես որ վերջինս չխանգարի ընկալել ապրանքը ամբողջական տեսքով կամ առանձին դետալներով
B. Չի կարող ներկա լինել հետևյալ տեղեկատվությունը
a. Ցանկացած տեսքով երրորդ անձի գովազդ
b. Հղումներ դեպի այլ կայքեր
c. Տեքստեր
d. Հեռախոսահամարներ կամ այլ կոնտակտային տվյալներ
2. Վերբեռնվող նկարների պահանջներ
Ապրանքը չի հաստատվի, եթե ներկայացված նկարներից մեկի վրա առկա լինի հետևյալ կետերից մեկը
1. Հղումներ դեպի այլ տեղեկատվական ռեսուրսներ, դրանց ուղղակի կամ անուղղակի գովազդ, ցանկացած կարգախոս, քարոզ կամ այլ տեքստ
2. Ցանկացած կոնտակտային ինֆորմացիա
3. Հեղինակի անուն կամ լոգո, եթե տվյալ նկարի վրա ցուցադրված է մեկից ավելի անգամ
4. Ցանկացած տեքստ կամ ապրանքին չվերաբերող գրաֆիկա
5. Ապրանքը ներկայացնող նկարը բացակայում է և առկա է միայն խանութի լոգոն
6. Նկարի վրա երևում է լուսանկարահանման ամսաթիվը
7. Նկարի վրա ապրանքը լիովին ցուցադրված չէ կամ դեֆորմացված է
8. Նկարը ցածր որակի է կամ առկա են անտեղի լույսեր, ինչի պատճառով ապրանքը դիտելու հնարավորությունը սահմանափակվում է, կամ նկարը շրջված է
9. Նկարի վրա առկա են և՛ խանութի լոգոն և՛ ստեղծողի անունը։ Նկարը առաջին հերթին պետք է ներկայացնի ձեռագործ ստեղծագործությունը և ոչ թե խանութը, քանի որ հաճախորդը արդեն իսկ գտնվում է Ձեր խանութում այն դիտելիս։
10․ Մեկ ապրանքի էջում ներկայացված են մեկից ավելի տարբեր ապրանքների նկարներ․ Յուրաքանչյուր ապրանքի բոլոր նկարները պետք է ներկայացնեն մեկ ապրանք։
11․ Հեղինակի անունը կամ լոգոն չափազանց մեծ տեղ են զբաղեցնում նկարի վրա
12․ Նկարը իրենից ներկայացնում է կոլաժ
13․ Նկարի վրա առկա են դեկորատիվ այնպիսի իրեր, որոնք կարող են շփոթության առիթ հանդիսանալ՝ և տպավորություն ստեղծել, որ տրվում են վաճառվող ապրանքի հետ միասին։
14. Առկա է ցանկացած տեսակի կոնտենտ, ինչը խանգարում է ապրանքի դիտմանը և ընկալմանը
3. Վերբեռնվող նկարների տեխնիկական պահանջներ
● Նվազագույն չափ - 800х800 պիքսել. Խորհուրդ տրվող չափ: 800х800 պիքսել. Եթե Դուք ներբեռնեք ավելի մեծ նկարներ, դրանք համաչափորեն ավտոմատ կերպով կփոքրացվեն մինչև 800 պիքսել։
● Նկարի ֆորմատ: jpg, jpeg կամ png
● Նկարի վերնագիր։ Վերնագիրը պետք է լինի գրված լատինատառ և չպարունակի այնպիսի բառեր ինչպիսիք են “banner”, “ads” etc., որոնք կարող են պատճառ լինել այլ ծրագրերի կողմից բլոկավորման (օր․ adblocker)
Եթե Ձեր ավելացրած նկարները բավարարում են այս բոլոր պահանջներին, բայց միևնույն է խնդիրը չի լուծվում, ապա խնդրում ենք անպայման ուղարկել նամակ [email protected] էլ հասցեին՝ ներկայացնելով խնդիրը և կցելով տվյալ նկար/ները։ Օգնեք մեզ բարելավել մեր ծառայությունները։