"Soap Me" բրենդի ստեղծման պատմությունը

Ողջույն...

Ցանկանում եմ մի փոքր պատմել Soap Me հայկական արտադրության օճառների և կոսմետիկ միջոցների բրենդի  ստեղծման պատմությունը:
Մոտավոր 1 տարի առաջ ինձ մոտ առաջացավ այս գաղափարը:
Տառապում էի, մտածում էի ինչ նոր հետաքրքիր զբաղմունք պրպտեմ ինձ համար:
Մի բարի առավոտ, հանդիպեցի մի էջի, որը զբաղվում էր օճառագործությամբ ՌԴ-ում:
Մտածեցի <<ինչ էլ հավես ունեն…Անիմաստ ա օճառ պատրաստելու համար այդքան ժամանակ ու էներգիա ծախսել>>:
Բայց մտածելու հետ մեկտեղ մտքիցս դուրս չէր գալիս:
Մի փոքր ավելի ուսումնասիրեցի և հասկացա , որ չէ , իրոք հետաքրքիր և հաճելի զվբաղմունք է և հնարավոր է հաջողության հասնել այս ոլորտում:
Մտավախությունը շատ էր, որ չի ստացվի , միգուցե չվաճառվի, կամ ճանաչում չգտնի, սակայն միտքը ինձ հանգիստ չէր տալիս:
Քանի, որ ես սիրում եմ , երբ գործը արվում է մտածված և պրոֆեսիոնալ՝ փնտրեցի թե որտեղ կարելի է անցնել վերապատրաստում տվյալ ոլորտում մասնագիտանալու համար:
Եվ ահա 1 շաբաթ հետո հաշվարկեցի բոլոր ծախսերը բայց միևնույն է երկմտում էի…
Սակայն իմ ավագ ընկերը ինձ մի խորհուրդ տվեց, որը կարծես թե եղավ ճակատագրական:
- Աննա , ախր ին՞չ ես դու կորցնելու: Ընդամենը 1 դասընթացի մասնակցելու վճար:
Եվ վերջ, հաջորդ շաբաթ Աննան մեկնեց ՌԴ վերապատրաստվելու և պայքարելու իր նպատակների համար:
ՌԴ-ից վերադառնալուց հետո, 1 շաբաթում իմ տաղանդավոր դիզայների  օգնությամբ մշակեցինք լոգոն,պիտակները և ուաաալյաա ես ունեցա իմ պուճուր ու սիրուն Soap Me-ին: Օգոստոս ամսին , արդեն ունեի առաջին հաճախորդը:
Միայն ես գիտեմ , թե ինչքան մեծ էր ոգևորվածությունը:
Նույնիսկ մինչ այսօր հիշում եմ , իմ առաջին հաճախորդի անունը, ազգանունը և հասցեն:
Այո , հասցեն ...
Քանի, որ սկզբում բացի օճառը պատրաստելուց և փաթեթավորելուց նաև ինքս կատարում էի առաքումները:
Այսօր իմ պուճուրը արդեն բավականին ճանաչված պատանի է դարձել և ինձ խոստացել է , որ դեռ շատ ու շատ բարձրունքներ է գրավելու :
Հիմա եմ միայն հասկանում , որ այդ օրը կայացրեցի իմ կյանքի ամենակարևոր և ճիշտ որոշումը:
Պետք է միշտ պայքարել նպատակին հասնելու համար:
Վստահ ասում եմ, որ միշտ կգտնվեն մարդիկ ովեր կկանգնեն Ձեր կողքին և հակառակը:
Սակայն նպատակին հասնելու ցանկությունը այն այնքան մեծ պետք է լինի, որ ոչինք չկարողանա Ձեզ կոտրել:
Ի դեպ նկարում իմ պատրաստած առաջին օճառն է:

Կարդալ ավելին

...

Ինչպես են տերևները վերածվում զարդերի / Как листья превращаются в украшения

Մեր զարդերը պատրաստված են բնական տերևներից, որոնք ծածկված են պղնձի շերտով: Ինչպե՞ս է դա արվում:
Наши украшения изготовлены из натуральных листьев, покрытых слоем меди. Но как это делается?

Մենք հավաքում ենք անհրաժեշտ չափ ու ձև ունեցող տերևներ և չորացնում դրանք: Այնուհետև տերևները մաքրվում են, ճարպազերծվում և ծածկվում գրաֆիտի բարակ շերտով:
Мы собираем листья подходящего размера и формы и засушиваем их. Затем листья очищаются, обезжириваются и покрываются тонким слоем графита.

Այնուհետև տերևները տեղադրվում են պղինձ պարունակող լուծույթի մեջ և միացվում էլեկտրական հոսանքի աղբյուրին:
Затем листья помещаются в медь-содержащий электролит и подключаются к источнику электрического тока.

Էլեկտրականության ազդեցության տակ պղինձը տեղափոխվում է դեպի կատոդ, որի դերում հանդես է գալիս տերևը: Պղինձը նստում է տերևի մակերեսին՝ աստիճանաբար ծածկելով այն ամբողջությամբ:
 
Под воздействием электрического тока медь перемещается к катоду, в качестве которого выступает лист. Медь осаждается на поверхности листа, постепенно покрывая его полностью.

Երբ պղնձի շերտը հասնում է բավարար հաստության, տերևը դուրս է հանվում լուծույթից:
 
Когда слой меди достигает достаточной толщины, лист вынимается из электролита.

Այնուհետև տերևը պետք է մշակվի՝ փայլեցվի:
 
Затем лист должен быть подвергнут обработке – полировке, которая придает изделию блеск.

Փայլեցումից հետո զարդը կարելի է ներկել՝ ծածկել պատինայով: Արդյունքում այն ստանում է մուգ գույն, ընդհուպ մինչև սև: Հնարավոր է նաև գունավոր պատինայի ստացում, օրինակ՝ կապույտ:
После полировки украшение может быть окрашено путем патинирования. В результате оно приобретает темный цвет, вплоть до черноты. Возможно также получение цветной патины, например, синей.

Դրանից հետո զարդը ենթարկվում է վերջնական փայլեցման և ծածկվում է պաշտպանիչ լաքով՝ հետագայում մգանալուց խուսափելու համար:
Затем производится окончательная полировка и украшение покрывается защитным лаком для предотвращения потемнения в дальнейшем.

Եվ, վերջապես, զարդը հավաքվում է՝ ստանալով ավարտուն տեսք:

И, наконец, производится сборка, после чего украшение приобретает завершенный вид.
 
Կարդալ ավելին

...

Դասընթաց Gisaneh Jewelry - ի հետ

Ապրիլի 27-ին, ժամը 16:00 սիրով հրավիրում ենք մասնակցելու մեկանգամյա դասընթացի Ին Արթում։ Կվարի «Գիսանե» ապրանքանիշի հեղինակ Հեղնար Պետրոսյանը:
Ապրանքանիշը ստեղծվել է 2010 թ.-ին:
«Գիսանե» ապրանքանիշը ներկայացնում է բնական ծաղիկներով, տերևներով և սերմերով ձևավորված արծաթյա զարդեր:
Կարգախոսն է՝ «Կրելով մեր զարդերը՝ կրում եք բնության մի փոքրիկ մասնիկ»:
Դասընթացի առաջին հատվածում կներկայացվի ապրանքանիշի պատմությունը, հեղինակը կպատմի զարդերի ստեղծման և բույսերը չորացնելու տարբեր եղանակների մասին, կծանոթանաք պատրաստի նմուշների և կիրառվող հնարավոր նյութերի հետ:
Երկրորդ՝ գործնական հատվածում յուրաքանչյուր մասնակից, իր նախընտրությամբ, ապակե փոքրիկ տարան կձևավորի չորացրած ծաղիկներով, որը կարելի է կիրառել որպես կախազարդ:

Մանրամասներ՝

Բոլոր տրամադրվող նյութերը (ծաղիկներ, ապակե տարա, կաշվե շղթա) ներառված են դասընթացի արժեքի մեջ:
Դասընթացի տևողությունը՝ 1 ժամ:
Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:
Դասընթացը նախատեսված է մեծահասակների համար:
Գրանցվելու համար զանգահարել 099228108

 Հասցե՝  Մարշալ Բաղրամյան 30

Սիրով սպասում ենք բոլորին։

Կարդալ ավելին

...