Ինչպես են տերևները վերածվում զարդերի / Как листья превращаются в украшения

Մեր զարդերը պատրաստված են բնական տերևներից, որոնք ծածկված են պղնձի շերտով: Ինչպե՞ս է դա արվում:
Наши украшения изготовлены из натуральных листьев, покрытых слоем меди. Но как это делается?

Մենք հավաքում ենք անհրաժեշտ չափ ու ձև ունեցող տերևներ և չորացնում դրանք: Այնուհետև տերևները մաքրվում են, ճարպազերծվում և ծածկվում գրաֆիտի բարակ շերտով:
Мы собираем листья подходящего размера и формы и засушиваем их. Затем листья очищаются, обезжириваются и покрываются тонким слоем графита.

Այնուհետև տերևները տեղադրվում են պղինձ պարունակող լուծույթի մեջ և միացվում էլեկտրական հոսանքի աղբյուրին:
Затем листья помещаются в медь-содержащий электролит и подключаются к источнику электрического тока.

Էլեկտրականության ազդեցության տակ պղինձը տեղափոխվում է դեպի կատոդ, որի դերում հանդես է գալիս տերևը: Պղինձը նստում է տերևի մակերեսին՝ աստիճանաբար ծածկելով այն ամբողջությամբ:
 
Под воздействием электрического тока медь перемещается к катоду, в качестве которого выступает лист. Медь осаждается на поверхности листа, постепенно покрывая его полностью.

Երբ պղնձի շերտը հասնում է բավարար հաստության, տերևը դուրս է հանվում լուծույթից:
 
Когда слой меди достигает достаточной толщины, лист вынимается из электролита.

Այնուհետև տերևը պետք է մշակվի՝ փայլեցվի:
 
Затем лист должен быть подвергнут обработке – полировке, которая придает изделию блеск.

 
Փայլեցումից հետո զարդը կարելի է ներկել՝ ծածկել պատինայով: Արդյունքում այն ստանում է մուգ գույն, ընդհուպ մինչև սև: Հնարավոր է նաև գունավոր պատինայի ստացում, օրինակ՝ կապույտ:
После полировки украшение может быть окрашено путем патинирования. В результате оно приобретает темный цвет, вплоть до черноты. Возможно также получение цветной патины, например, синей.

Դրանից հետո զարդը ենթարկվում է վերջնական փայլեցման և ծածկվում է պաշտպանիչ լաքով՝ հետագայում մգանալուց խուսափելու համար:
Затем производится окончательная полировка и украшение покрывается защитным лаком для предотвращения потемнения в дальнейшем.

Եվ, վերջապես, զարդը հավաքվում է՝ ստանալով ավարտուն տեսք:

 
И, наконец, производится сборка, после чего украшение приобретает завершенный вид.
 

Musa.am - Ո՞ւմ համար է հարթակը և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում․․․

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ musa.am վեբ պորտալի թողարկումը։ Միջոցառման և հարթակի մասին մանրամասները պարզեցինք կայքի հիմնադիրներից: Առաջին հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում կայքը, պատասխանեց կայքի համահիմնադիր՝ Լիլիթ Սիմոնյանը.

- musa.am-ը առցանց հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ներկայացնել և ձեռք բերել ձեռագործ յուրահատուկ ապրանքներ:

Ինչո՞ւ ստեղծվեց musa.am պորտալը.

- ՏՏ ոլորտը այսօր Հայաստանում ծաղկում է ապրում, բայց ցավոք վերջինիս ընձեռած առավելություններից ձեռագործ ոլորտի ներկայացուցիչների օգտվելու հնարավորությունը սահմանափակ է։ Մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի արվեստի ոլորտի ներկայացուցիչների համար այդ հնարավորությունները հեշտ հասանելի դառնան։

Բացի դրանից մինչ այս գնորդների համար չկար մեկ լիարժեք և միասնական առցանց համակարգ, որտեղից հեշտությամբ և շատ արագ կարելի էր գտնել յուրօրինակ և չկրկնվող ձեռագործ նվերներ՝ խնայելով ժամանակ և նյարդեր։
musa.am պորտալը կոչված է լուծելու այդ խնդիրները և տրամադրել նման հնարավորություն:

Ո՞վքեր կարող են միանալ musa.am-ին

- Մեր հարթակը նախատեսված է ձեռագործ իրեր պատրաստող բոլոր հետաքրքրված այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց բրենդի վարկանիշն ու ճանաչելիությունը և մեծացնել վաճառքի ծավալները։ Այն ընդգրկում է զարդերի, դիզայներական հագուստի, փայտագործության, կավագործության, նկարչության, քանդակագործության աքսեսուարների, ծաղկային կոմպոզիցիաների դիզայնի և այլ նմանատիպ ուղղվածություններ։

 

Կայքը մի կողմից արդեն հայտնի բրենդերի համար ընդլայնվելու հնարավորություն է, իսկ մյուս կողմից՝ շնորհալի երիտասարդների համար ռեալիզացման հարթակ։

Իսկ ովքե՞ր են արդեն ներգրավված հարթակում․

- Համագործակցում ենք Hayar Jewelry, Gisaneh, Tevo's, Elmas, Plexiart, Arete, Seeds of wind բրենդերի, Լիա Մովսեսյանի, Արփի Ավդալյանի, Սոֆիա Մովսիսյանի, Իզաբելա Քեյանի, գեղանկարիչ Գեվորգ Սահակյանի և այլոց հետ, ովքեր ներկայացված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Իհարկե․ ցանկը օր օրի ավելանում է, և վստահ ենք, որ շատ շուտով այն կհամալրվի նոր անուններով և բրենդերով:

Ինչպիսի՞ հնարավորություններից կարող են օգտվել իրենց օնլայն խանութը ունեցող անձիք.

- Կայքը հնարավորություն է տալիս ստեղծագործող անձանց գովազդվելու անկողմնակալ մարմնի կողմից, ձևավորելու բարձր վարկանիշ, ունենալ ֆուկցիոնալ առումով զինվածություն, նվաճել նոր շուկաներ, ստեղծել նոր համագործակցություններ, ծանոթություններ։ Ստեղծագործողը կարող է, խուսափելով տեխնիկական բարդություններից և դրանցից բխող ծախսերից, ունենալ սեփական առցանց խանութ երեք րոպեի ընթացքում՝ օնլայն վաճառքների հնարավորությամբ և դրանից բխող բոլոր առավելություններով։

Ինչպե՞ս եք պատկերացնում այդօրինակ լայնամասշտաբ համագործակցությունը․

- Կառավարումը կազմակերպել ենք այնպիսի ծրագրային համակարգի միջոցով, որը թույլ է տալիս ավտոմատացնել շատ գործընթացներ և օգնում է խնայել ժամանկ և ռեսուրսներ։ Դա նաև թույլ է տալիս ապահովել մասշտաբայնություն՝ միաժամանակ մեծ ուշադրություն դարձնելով կայքի որակին և համբավին։

 

Չնայած վաճառողին տալիս ենք գործիքներ ազատ արտահայտվելու համար, այնուհանդերձ, կայքի ողջ կոնտենտը վերահսկվում է կայքի ադմինիստրատիվ կազմի կողմից։

Լիլիթ, պատմե՛ք ձեր թիմի մասին՝ ինչպե՞ս այն ձևավորվեց․

- Ինքս Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) բիզնեսի կառավարման մագիստրոս եմ (MBA), պատիվ եմ ունեցել աշխատել սիրված և համաշխարհային ճանաչում ունեցող PicsArt հայկական ստարտափում որպես տվյալների վերլուծաբան, որտեղ ՏՏ ոլորտի միջազգային ստանդարտների մասին մեծ փորձ և հստակ պատկերացում եմ ձեռք բերել, ինչը կարևոր նախապայման է նմանօրինակ նախագծի զարգացման համար։ Այսօր շարունակում եմ մնալ տվյալների վերլուծության ոլորտում՝ ՀԱՀ-ում։

 

Աշխատել ենք "system2system" ծրագրավորման ընկերության թիմի հետ՝ հիմնադիր Հովհաննես Չախոյանի ղեկավարությամբ, ով նաև հանդիսանում է musa.am պորտալի համահիմնադիրը: Հովհաննեսը ավելի քան 50 վեբկայքերի, բիզնեսի ավտոմատացման ծրագրային լուծումների հեղինակ և ներդնող է միջին և խոշոր ընկերությունների համար, ծրագրավորման էքսպերտ և բիզնես խորհրդատու, ով տիրապետում է օնլայն աշխարհի մասնագիտական նրբություններին։

Ինչպիսի՞ն է կայքի ֆորմատը

- Պորտալն համապատասխանում է համաշխարհային հայտնիության նմանատիպ հարթակների ֆորմատին, երբ վարպետները իրենք են ստեղծում և կառավարում իրենց օնլայն խանութը: Այս ֆորմատը ապահովելը մարտահրավերային էր, բայց հասկացանք որ որակ ապահովելու միակ ճանապարհը այդ լուծումը ներդնելն էր։

Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս նախագիծը ստեղծելիս:

- Ավելի քան մեկ տարվա նման մասշտաբային աշխատանքը հետաքրքիր է եղել, բայց նաև շատ բարդ: Այս ընթացքում մեր թիմը մանրամասն ուսումնասիրել է շուկան, նմանատիպ կայքերի աշխատանքը, կատարել է վերլուծություններ: Մենք անձամբ հանդիպել ենք ձեռագործ վարպետներին, որպեսզի հասկանանք նրանց պահանջներն ու սպասելիքները տվյալ կայքից: Ինչ խոսք,  մարտահրավերները շատ էին և բազմազան, բայց մենք հստակ գիտակցել ենք՝ ինչ է մեզ սպասվում, որ դժվար է լինելու։ Շատ էին դեմոտիվացնող կարծիքները, բայց նպատակը ավելի հզոր գտնվեց։

 

Իրենց առաջ նախագծի նախատիպը չունենալու պատճառով մարդկանց դժվար էր հավատալ այս գաղափարի հաջող իրականացմանը և հետևաբար բարդություններից մեկը մարդկանց այս գաղափարով վարակելն էր, ոգևորելը և աշխատանքով ապացուցելը, որ ամեն ինչ հնարավոր է։

 

Նշեմ, որ շատ ենք գնահատում նաև կարծիքների բացասական կողմը, քանի որ դրանք ստիպեցին վերաարժևորել գաղափարը, հասկանալ թերի կողմերը, հղկել դրանք և ստեղծել ավելի մրցունակ պրոդուկտ։  Այնպես որ պատրաստ ենք մարտահրավերներին։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված կայքի անունը և բրենդինգը․

- Քանի որ կայքը ստեղծագործողների համար է, ցանկացել ենք որ անվանումը ասոցիատիվ լինի ոլորտի հետ և հեշտ հիշվի։

Նշե՛ք կայքի այն առավելությունը, որի միջոցով, ըստ Ձեզ, կարող եք հասնել համաշխարհային ճանաչման․

- Առաջին նախապայմանը պրոֆեսիոնալ և մարդկային բարձր որակներով թիմ ունենալն է, իսկ երկրորդը ներքին ոգեշնչումն է, որը միշտ առաջ է մղում՝ գաղափարը կյանքի կոչելու։ Սա պարզապես հերթական նախագիծ չէ, սա ապրելակերպ է ինձ համար։

Պորտալի ապագա քայլերի մասին սիրով կիսվեց կայքի համահիմնադիր Հովհաննես Չախոյանը․

- Մեր տեսլականն է ողջ աշխարհին ներկայացնել և հասանելի դարձնել հայկական մշակութային արտադրանքը ամենանորարար տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Բացի այդ հետապնդում ենք մի շարք նպատակներ, ինչպիսիք են՝ արժևորել ձեռագործ արտադրանքը, օգնել շնորհալի երիտասարդներին կայանալ սիրելի մասնագիտության մեջ, խթանել մշակույթի զարգացումը, արտահանման աճը, երիտասարդ տարիքից զարգացնել հասարակության ստեղծարար մտածելակերպը, ապահովել ստաբիլ ինքնազբաղվածության հնարավորություն ստեղծագործողների համար։

 

Մոտ ապագայում նախատեսում ենք առցանց թեմատիկ տոնավաճառների կազմակերպում, որի մասին շատ շուտով կլսեք, օնլայն վճարման հնարավորության ինտեգրում, բջջային հավելված, մասշտաբների մեծացում և համաշխարհային շուկայում տարածում։ Իսկ եթե մինչև վերջ անկեղծանամ, կնշեմ, որ մեր ամենակարևոր նպատակն է դառնալ համաշխարհային միջմշակութային պորտալ․ Մենք նպատակ ունենք ոչ միայն հայկականը ճանաչելի դարձնել ողջ աշխարհում, այլ նաև տարատեսակ ազգերի մշակույթը ճանաչելի դարձնել համաշխարհային մասշտաբով:

Ե՞րբ կհամարեք որ Ձեր առաքելությունը կատարված է.

- Երբ ոչ միայն ողջ աշխարհը ճանաչի հայկական մշակույթը հարթակի միջոցով և օգտվի մեր բրենդից, այլև օտար ազգերի ներկայացուցիչները ներկայացնեն իրենց մշակույթները, հարթակը դառնա համաշխարհային միջմշակութային պորտալ և ստացած արձագանքների հիման վրա ունենանք գիտակցում, որ մարդկանց կյանքում դարձել ենք ներշնչանքի աղբյուր և շրջադարձային բարեփոխումների պատճառ ․․․

Այպիսով, վստահաբար կարող ենք նշել, որ musa.am-ը նոր խոսք է, և՛ արվեստի, և՛ բիզնեսի ոլորտում: Սա հնարավորություն է ստեղծագործել, միաժամանակ լինել գնահատված և ինչու չէ՝ նաև լինել արժևորված։ 

 

Մարիամ Մարկոսյան

Կարդալ ավելին

...

Կայացավ Musa.am կայքի թվով երկրորդ պրեզենտացիան (PHOTO)

Դեկտեմբերի 12-ին Էօն հակասրճարանում մեծ պահանջարկով պայմանավորված՝ կայացավ www.musa.am կայքի թվով երկրորդ պրեզենտացիան, որին ներկա էին Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց բրենդի զարգացմամբ և փնտրում են ընդլայնման նոր հնարավորություններ։

 

 

Կայքը իրենից ներկայացնում է հարթակ, որը Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ընդլայնվել, զարգանալ և ներկայանալ ու տարածվել համաշխարհային մասշտաբով՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

 

 

Կայքի նպատակն է արժևորել հայկական մշակույթը, արտահանել այն արտասահմանյան շուկաներ, ապահովել զբաղվածություն, զարգացնել ոլորտը, ներկայացուցիչներին վերապատրաստել օնլայն գրագետ ներկայանալու համար, ստեղծել համագործակցություններ և ինչու ոչ՝ նպաստել նաև ձեռներեցության զարգացմանը։

 

 

Միջոցառման ընթացքում հիմնադիրներները ներկայացրին`
✅Musa.am բրենդի և կայքի գաղափարը, նպատակները
✅ Ընձեռած հնարավորությունների մանրամասները
✅Այս տարվա ՆՈՐՈՒՅԹ - ՕՆԼԱՅՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ը և դրան մասնակից դառնալու պայմանները
✅Ցույց տվեցին օգտագործման ողջ պրոցեսը՝ բոլոր պրակտիկ մանրամասներով
✅Պատասխանեցին լսարանին հուզող բոլոր հարցերին
✅Կիսվեցին կայքի զարգացման հետագա քայլերով
✅Ինչպես նաև ՆՎԻՐԵՑԻՆ կայքից օգտվելու ԱՆՎՃԱՐ մասնակցություն մինչև Փետրվարի 1-ը՝ Օնլայն Տոնավաճառին տեղում միացած անձանց։

 

 

Միջոցառման նպատակն էր ստեղծագործողների լայն շրջանակի տեղեկացնել նման օգտակար հնարավորության մասին, քանի որ այն Հայաստանում ունի մեծ պահանաջարկ և բաց շուկա։

 

Կարդացե՛ք նաև՝ https://www.musa.am/home/view_blog/31

 

Կարդալ ավելին

...

«Հրաչյա Օհանյան» մասնագիտացված փորագրության ընկերություն՝ ավելի քան 30 տարի․․․

 

«Հրաչյա Օհանյան» մասնագիտակցված փայտի փորագրության ընկերությունը զբաղվում է պրոֆեսիոնալ փայտի փորագրությամբ ավելի քան 30 տարի:

 

Մեզ մոտ կարելի է գտնել հայկական, դասական, հեղինակային մոդելների լայն տեսականի` պատրաստված բարձրորակ հումքից:

 

 

Մասիսի ուրվագծով աշխատանքները մեր ընկերության այցեքարտն է, քանի որ դրա հեղինակային իրավունքը պատկանում է միայն մեր ընկերությանը:

 

 

Բարձրակարգ և հմուտ վարպետների շնորհիվ, յուրաքանչյուր աշխատանք դառնում է յուրօրինակ արվեստի գործ, և հիացմունք պատճառում ոչ միայն տեղացի այլ նաև արտասահմանցի այցելուներին:

 

Համադրելով շքեղությունը նրբաճաշակության հետ՝ մենք շունչ ու հոգի ենք հաղորդում յուրաքանչյուր փայտե դետալին և դարձնում այն յուրօրինակ արվեստի գործ։ Աշխատանքները պատրաստվում են բարձրորակ և չոր փայտից, ինչի շնորհիվ տրամադրում ենք 25 տարվա երաշխիք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթացեք մեր ընկերության պատմությանը՝ այս կարճ հոլովակը դիտելով։

Աշխատանքները ձեռք բերելու համար այցելեք մեր օնլայն խանութ՝ հետևյալ հղումով։

 

 

Կարդալ ավելին

...