«Հրաչյա Օհանյան» մասնագիտացված փորագրության ընկերություն՝ ավելի քան 30 տարի․․․

 

«Հրաչյա Օհանյան» մասնագիտակցված փայտի փորագրության ընկերությունը զբաղվում է պրոֆեսիոնալ փայտի փորագրությամբ ավելի քան 30 տարի:

 

Մեզ մոտ կարելի է գտնել հայկական, դասական, հեղինակային մոդելների լայն տեսականի` պատրաստված բարձրորակ հումքից:

 

 

Մասիսի ուրվագծով աշխատանքները մեր ընկերության այցեքարտն է, քանի որ դրա հեղինակային իրավունքը պատկանում է միայն մեր ընկերությանը:

 

 

Բարձրակարգ և հմուտ վարպետների շնորհիվ, յուրաքանչյուր աշխատանք դառնում է յուրօրինակ արվեստի գործ, և հիացմունք պատճառում ոչ միայն տեղացի այլ նաև արտասահմանցի այցելուներին:

 

Համադրելով շքեղությունը նրբաճաշակության հետ՝ մենք շունչ ու հոգի ենք հաղորդում յուրաքանչյուր փայտե դետալին և դարձնում այն յուրօրինակ արվեստի գործ։ Աշխատանքները պատրաստվում են բարձրորակ և չոր փայտից, ինչի շնորհիվ տրամադրում ենք 25 տարվա երաշխիք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթացեք մեր ընկերության պատմությանը՝ այս կարճ հոլովակը դիտելով։

Աշխատանքները ձեռք բերելու համար այցելեք մեր օնլայն խանութ՝ հետևյալ հղումով։

 

 

Կարդալ ավելին

...

Կայացավ Musa.am կայքի թվով երկրորդ պրեզենտացիան (PHOTO)

Դեկտեմբերի 12-ին Էօն հակասրճարանում մեծ պահանջարկով պայմանավորված՝ կայացավ www.musa.am կայքի թվով երկրորդ պրեզենտացիան, որին ներկա էին Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց բրենդի զարգացմամբ և փնտրում են ընդլայնման նոր հնարավորություններ։

 

 

Կայքը իրենից ներկայացնում է հարթակ, որը Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ընդլայնվել, զարգանալ և ներկայանալ ու տարածվել համաշխարհային մասշտաբով՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

 

 

Կայքի նպատակն է արժևորել հայկական մշակույթը, արտահանել այն արտասահմանյան շուկաներ, ապահովել զբաղվածություն, զարգացնել ոլորտը, ներկայացուցիչներին վերապատրաստել օնլայն գրագետ ներկայանալու համար, ստեղծել համագործակցություններ և ինչու ոչ՝ նպաստել նաև ձեռներեցության զարգացմանը։

 

 

Միջոցառման ընթացքում հիմնադիրներները ներկայացրին`
✅Musa.am բրենդի և կայքի գաղափարը, նպատակները
✅ Ընձեռած հնարավորությունների մանրամասները
✅Այս տարվա ՆՈՐՈՒՅԹ - ՕՆԼԱՅՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ը և դրան մասնակից դառնալու պայմանները
✅Ցույց տվեցին օգտագործման ողջ պրոցեսը՝ բոլոր պրակտիկ մանրամասներով
✅Պատասխանեցին լսարանին հուզող բոլոր հարցերին
✅Կիսվեցին կայքի զարգացման հետագա քայլերով
✅Ինչպես նաև ՆՎԻՐԵՑԻՆ կայքից օգտվելու ԱՆՎՃԱՐ մասնակցություն մինչև Փետրվարի 1-ը՝ Օնլայն Տոնավաճառին տեղում միացած անձանց։

 

 

Միջոցառման նպատակն էր ստեղծագործողների լայն շրջանակի տեղեկացնել նման օգտակար հնարավորության մասին, քանի որ այն Հայաստանում ունի մեծ պահանաջարկ և բաց շուկա։

 

Կարդացե՛ք նաև՝ https://www.musa.am/home/view_blog/31

 

Կարդալ ավելին

...

Արի թեյախմության ԻզաԲելլա Քեյանի հետ

      Սիրով հրավիրում ենք Ձեզ դառնալ IzaBellaKeyan Brand-ի 4-ամյակի միջոցառման մասնակիցը, որը յուրահատուկ առիթ է՝

!Ծանոթանալու բրենդի հիմնադիր և գլխավոր դիզայներ նկարչուհի Իզաբելա Քեյանի հետ 
!Ծանոթանալու բրենդի պատմությանն ու գործունեությանը
!Ծանոթանալու նոր մարդկանց հետ, գտնել նոր համագործակցություններ ու հնարավորություններ 
!Մասնակցելու խաղարկություններին և հաղթելու գեղեցիկ ՆՎԵՐՆԵՐ
!Եվ իհարկե վայելելու համեղ հյուրասիրություն՝ ջերմ մթնոլորտում
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -- - - - - - -
Միջոցառման կազմակերպիչներ՝
!IzaBella Keyan Brand - Keyan Բրենդը ստեղծելով գեղեցիկի ամբողջականություն նպատակ ունի իր պատվիրատուին փոխանցել ինքնատիպ և արժեքավոր Եզակի նմուշ, որը կունենա դրական աուրա և կստեղծի տրամադրություն ողջ օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով դիզայները իր բրենդի խորագիրն է համարում <<Բրենդ, որը կստեղծի քո տրամադրությունը>>:

!Mashroom Multibrand - ցուցասրահը գործում է 2016 թվականից և երիտասարդ հայ դիզայներների առաջին միասնական հարթակն է, որտեղ ներկայացված են 20-ից ավելի հայ դիզայներներ, ովքեր ներկայացնում են հեղինակային դիզայներական հագուստ և աքսեսուարներ՝ պատրաստված Հայաստանում։

!
www.musa.am մասնագիտացված հարթակ՝ միտված Ձեռագործ ոլորտի զարգացմանը Հայաստանում, որտեղ կարելի է ներկայացնել և ձեռք բերել Ձեռագործ յուրահատուկ աշխատանքներ։

Միջոցառման վայր։ ՏԱՇԻՐ Ա/Կ 4-րդ հարկ, Armenian Brands հարթակ, Mashroom Multibrand տաղավար

Սիրով սպասում ենք բոլորիդ 
 

Կարդալ ավելին

...

Խանութներ

Տեսնել ավելին