«Հրաչյա Օհանյան» մասնագիտակցված փայտի փորագրության ընկերությունը զբաղվում է պրոֆեսիոնալ փայտի փորագրությամբ ավելի քան 30 տարի:
Մեզ մոտ կարելի է գտնել հայկական, դասական, հեղինակային մոդելների լայն տեսականի` պատրաստված բարձրորակ հումքից:
Մասիսի ուրվագծով աշխատանքները մեր ընկերության այցեքարտն է, քանի որ դրա հեղինակային իրավունքը պատկանում է միայն մեր ընկերությանը:
Բարձրակարգ և հմուտ վարպետների շնորհիվ, յուրաքանչյուր աշխատանք դառնում է յուրօրինակ արվեստի գործ, և հիացմունք պատճառում ոչ միայն տեղացի այլ նաև արտասահմանցի այցելուներին:
Համադրելով շքեղությունը նրբաճաշակության հետ՝ մենք շունչ ու հոգի ենք հաղորդում յուրաքանչյուր փայտե դետալին և դարձնում այն յուրօրինակ արվեստի գործ։ Աշխատանքները պատրաստվում են բարձրորակ և չոր փայտից, ինչի շնորհիվ տրամադրում ենք 25 տարվա երաշխիք:
Ծանոթացեք մեր ընկերության պատմությանը՝ այս կարճ հոլովակը դիտելով։
Աշխատանքները ձեռք բերելու համար այցելեք մեր օնլայն խանութ՝ հետևյալ հղումով։
Կարդալ ավելին
...
Եվ, վերջապես, զարդը հավաքվում է՝ ստանալով ավարտուն տեսք:
Կարդալ ավելին
...
Դեկտեմբերի 12-ին Էօն հակասրճարանում մեծ պահանջարկով պայմանավորված՝ կայացավ www.musa.am կայքի թվով երկրորդ պրեզենտացիան, որին ներկա էին Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց բրենդի զարգացմամբ և փնտրում են ընդլայնման նոր հնարավորություններ։
Կայքը իրենից ներկայացնում է հարթակ, որը Ձեռագործ ոլորտի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն է տալիս ընդլայնվել, զարգանալ և ներկայանալ ու տարածվել համաշխարհային մասշտաբով՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Կայքի նպատակն է արժևորել հայկական մշակույթը, արտահանել այն արտասահմանյան շուկաներ, ապահովել զբաղվածություն, զարգացնել ոլորտը, ներկայացուցիչներին վերապատրաստել օնլայն գրագետ ներկայանալու համար, ստեղծել համագործակցություններ և ինչու ոչ՝ նպաստել նաև ձեռներեցության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում հիմնադիրներները ներկայացրին`
✅Musa.am բրենդի և կայքի գաղափարը, նպատակները
✅ Ընձեռած հնարավորությունների մանրամասները
✅Այս տարվա ՆՈՐՈՒՅԹ - ՕՆԼԱՅՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ը և դրան մասնակից դառնալու պայմանները
✅Ցույց տվեցին օգտագործման ողջ պրոցեսը՝ բոլոր պրակտիկ մանրամասներով
✅Պատասխանեցին լսարանին հուզող բոլոր հարցերին
✅Կիսվեցին կայքի զարգացման հետագա քայլերով
✅Ինչպես նաև ՆՎԻՐԵՑԻՆ կայքից օգտվելու ԱՆՎՃԱՐ մասնակցություն մինչև Փետրվարի 1-ը՝ Օնլայն Տոնավաճառին տեղում միացած անձանց։
Միջոցառման նպատակն էր ստեղծագործողների լայն շրջանակի տեղեկացնել նման օգտակար հնարավորության մասին, քանի որ այն Հայաստանում ունի մեծ պահանաջարկ և բաց շուկա։
Կարդացե՛ք նաև՝ https://www.musa.am/home/view_blog/31
Կարդալ ավելին
...